Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Հրապարակվել է Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը Վերադարձ



​
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
06.10.2023
Հրապարակվել է Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը


ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի սեպտեմբերի 5-ի նիստում հավանության է արժանացել «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը»։
Ճանապարհային քարտեզը կայուն ֆինանսավորմանն անցման գործընթացում ՀՀ կենտրոնական բանկի շարունակական հանձնառության կարևոր ուղենիշ է։
Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը բաղկացած է չորս առանցքային հենասյուներից, այն է՝
  • Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմն¬ված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին:
  • Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր:
  • Ներդնել կայուն զարգացման սկզբունքները. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումերի մեջ բնապահպանական սոցիալական կառավարման (ESG) սկզբունքների ներդրման հարցում:
  • Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել հարատևման ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում:
Նշված հենասյուների հիման վրա մշակվել է գործողությունների ծրագիր, որը ՀՀ կենտրոնական բանկը կիրականացնի համապատասխան շահագրգիռ մարմինների հետ համագործակցությամբ։
Ճանապարհային քարտեզին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով.



_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next