ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ23.08.2024
Մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը Հայաստանում
Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա):
«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում:
«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:
Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից սկսվել է 2011 թ-ից՝ արծաթե, իսկ 2020 թ-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների ու դրամագիտական այլ շուկաներում:
Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:
2011 թ-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե և ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչև 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով և շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի և յուրահատուկ ձևավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:
«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1/10 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:
Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
100 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
3,11 գ (1/10 ունցիա) |
| Տրամագիծը |
16,54 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 3000 հատ |
| Թողարկման տարեթիվը |
2024 |
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «50000 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:
Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
50 000 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
31,1 գ (1 ունցիա) |
| Տրամագիծը |
38,6 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 1000 հատ |
| Թողարկման տարեթիվը |
2024 |
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ
Դիմերեսներ՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, ներդրումային դրամի անվանական արժեքը, թողարկման տարեթիվը, քաշը, մետաղը, արտադրողի ապրանքանիշը` «LEV»:
Դարձերեսներ՝ Նոյյան տապանը, աղավնին՝ ձիթենու ճյուղը կտցին, Արարատ լեռը՝ արևածագի ֆոնին, «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրությունները:
Ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):

Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
100 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
1 գ |
| Տրամագիծը |
16,54 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 25 000 հատ հատ յուրաքանչյուր տարվա համար |
| Թողարկման տարեթիվը |
2024
|

Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
10 000 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
7,78 գրամ (¼ ունցիա) |
| Տրամագիծը |
25,20 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 25 000 հատ հատ յուրաքանչյուր տարվա համար |
| Թողարկման տարեթիվը |
2024
|

Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
25 000 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
15,55 գրամ (½ ունցիա) |
| Տրամագիծը |
30,20 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 25 000 հատ հատ յուրաքանչյուր տարվա համար |
| Թողարկման տարեթիվը |
2024 |

Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
50 000 դրամ |
| Մետաղը/հարգը |
ոսկի 999,90 |
| Քաշը |
31,1 գրամ (1 ունցիա) |
| Տրամագիծը |
36,8 մմ |
| Որակը |
սովորական |
| Դրամաշուրթը |
ատամնավոր |
| Թողարկման քանակը |
մինչև 25 000 հատ հատ յուրաքանչյուր տարվա համար |
| Թողարկման տարեթիվը |
2024 |
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի
«Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am