Armenian Dram 3.1

Գաղտնիության քաղաքականություն

Սույն գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բջջային հեռախոսների/շարժական սարքերի համար նախատեսված «Armenian Dram 3.1» հավելվածին (այսուհետ՝ Հավելված), որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Ծառայություններ մատուցող) ստեղծել է որպես անվճար ծառայություն: Ծառայությունը նախատեսված է «Ինչպես որ կա» (“AS IS”) պայմանով օգտագործման համար:

Ի՞նչ տեղեկություններ է հավաքագրում Հավելվածը, և ինչպե՞ս է այն օգտագործվում

Հավելվածը ներբեռնելիս և օգտագործելիս որևէ տեղեկություն չի հավաքագրվում: Հավելվածն օգտագործելու համար գրանցվելը պարտադիր չէ:

Արդյո՞ք Հավելվածը հավաքագրում է ճշգրիտ տեղեկություն տվյալ պահին սարքի գտնվելու վայրի մասին

Հավելվածը Ձեր բջջային հեռախոսի/շարժական սարքի գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկություն չի հավաքագրում:

Արդյո՞ք երրորդ կողմի համար տեսանելի և/կամ հասանելի են Հավելվածով ձեռք բերված տեղեկությունները

Քանի որ Հավելվածը որևէ տեղեկություն չի հավաքագրում, ուստի երրորդ կողմին ոչ մի տվյալ/տեղեկություն չի կարող փոխանցվել:

Որո՞նք են Հավելվածի օգտագործումից հրաժարվելու իմ իրավունքները

Կարելի է հեշտորեն դադարեցնել Հավելվածի կողմից տեղեկության հավաքումը` ուղղակի հեռացնելով այն: Դուք կարող եք կիրառել հեռացման ստանդարտ գործողություններ, որոնք, հավանաբար, առկա են Ձեր բջջային հեռախոսում/շարժական սարքում, շարժական հավելվածների տեղակայման հարթակում կամ ցանցում:

Երեխաներ

Հավելվածը չի օգտագործվում 13 տարեկանից ցածր տարիքի երեխաներից տվյալներ հավաքագրելու կամ դրանք նրանց առաջարկելու համար։


Ծառայություններ մատուցողը չի հավաքում երեխաների անձը հաստատող տեղեկություններ: Ծառայություններ մատուցողը երեխաներին կոչ է անում երբեք չներկայացնել անձը հաստատող տեղեկություններ՝ Հավելվածի և/կամ Ծառայությունների միջոցով: Ծառայություններ մատուցողը ծնողներին և օրինական խնամակալներին ևս կոչ է անում վերահսկելու իրենց երեխաների կողմից համացանցի օգտագործումը և նպաստելու սույն քաղաքականության դրույթների պահպանմանը՝ հորդորելով երեխաներին առանց իրենց թույլտվության չտրամադրել անձը հաստատող տեղեկություններ Հավելվածի և/կամ Ծառայությունների միջոցով: Եթե հիմքեր ունեք ենթադրելու, որ երեխան Ծառայություններ մատուցողին անձը հաստատող տեղեկություններ է տրամադրել Հավելվածի և/կամ Ծառայությունների միջոցով, խնդրում ենք կապ հաստատել Ծառայություններ մատուցողի հետ (էլ-փոստի հասցե՝ currencycenter@cba.am), որպեսզի վերջինս կարողանա ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ: Դուք պետք է լինեք առնվազն 16 տարեկան՝ Ձեր երկրում Ձեր անձը հաստատող տեղեկությունների մշակմանը համաձայնություն տալու համար (որոշ երկրներում մենք կարող ենք թույլ տալ, որ Ձեր ծնողը կամ խնամակալը դա անեն Ձեր անունից):

Անվտանգություն

Ծառայություններ մատուցողը երաշխավորում է Ձեր տվյալների գաղտնիության ապահովումը: Այնուամենայնիվ հիշեցնենք նաև, որ Հավելվածը որևէ տեղեկություն չի հավաքագրում, ուստի չարտոնված անձանց կողմից Հավելվածի միջոցով Ձեր տվյալներին հասանելիության վտանգը բացառվում է։

Փոփոխություններ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կարող է ժամանակ առ ժամանակ թարմացվել տարբեր պատճառներով: Ծառայություններ մատուցողն իր գաղտնիության քաղաքականության ցանկացած փոփոխության մասին պարտավոր է Ձեզ իրազեկել և տեղադրել թարմացված տարբերակը: Խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել սույն գաղտնիության քաղաքականության էջը՝ որևէ փոփոխություն բաց չթողնելու համար, քանի որ հետագա օգտագործման դեպքում բոլոր փոփոխությունները կհամարվեն Ձեր կողմից ընդունված:

Ձեր համաձայնությունը

Հավելվածի օգտագործմամբ Դուք, փաստորեն, համաձայնություն եք տալիս Ձեր տեղեկությունների մշակմանը՝ համաձայն սույն գաղտնիության քաղաքականության դրույթների և Ծառայություն մատուցողի կողմից դրանց հնարավոր հետագա փոփոխությունների։

Կապ մեզ հետ

Հավելվածն օգտագործելիս գաղտնիության կամ կիրառության հետ կապված հարցեր ծագելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել Ծառայություններ մատուցողի հետ հետևյալ էլեկտրոնային փոստի միջոցով՝ currencycenter@cba.am.

Սույն գաղտնիության քաղաքականությունն իրավական ուժի մեջ է 01․10․2024 թ-ից։