24.07.2023Նախաձեռնվում են փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում Կենտրոնական բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում, որոնց հիմնական նպատակը ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջացող հնարավոր ռիսկերին համարժեք կարգավորման մեխանիզմների ներդրումն է: Օրենսդրական փոփոխությունները նաև ներմուծում են բորսայում շրջանառվող ֆոնդերը կարգավորող դրույթներ, որոնց բացակայությունը նախկինում խոչընդոտում էր տվյալ ֆոնդերի ստեղծմանը և զարգացմանը:
Փոփոխությունների առանցքային դրույթներն են.
- ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեության համար անհրաժեշտ կլինի ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը.
- կհստակեցվեն բոլոր այն դրույթները, որոնք կտարածվեն նաև ոչ հրապարակային ֆոնդերի վրա, այդ թվում՝ ֆոնդի ստեղծման և կանոնների գրանցման կարգի, ֆոնդի կանոնադրության (կանոնների) բովանդակության, ֆոնդի լուծարման ընթացակարգի դրույթները.
- Կենտրոնական բանկին կտրվի իրավասություն՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով գործունեության պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:
Փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք ներկայացնել
tigran.m.davtyan@cba.am էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ: Փոփոխությունների նախագծին կարող եք ծանոթանալ ստորև.
____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունհեռ. (010) 592592-0702էլ-փոստ. mcba@cba.amwww.cba.am