Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

Կայուն ֆինանսներ


ԿԲ տեսլականը: Կայուն ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզ​

Համաձայն 2023 թ. սեպտեմբերի 5-ին խորհրդի նիստի թիվ 25 արձանագրության 18րդ կետի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հավանության է արժանացրել «Հայաստանի կայուն (հարատև) ֆինանսների ազգային ճանապարհային քարտեզը», որն ընդգծում է ֆինանսական հատվածում կայուն զարգացման ռազմավարական ԿԲ հանձնառությունը չորս հենասյուների միջոցով, որոնք են՝ մոբիլիզացնել ֆինանսավորումը, ընդլայնել շուկաները, ներդնել կայուն զարգացման սկզբունքները և բարձրացնել իրազեկության մակարդակը։​

Մոբիլիզացնել ֆինանսավորումը. հեշտացնել կապիտալի ռիսկի վրա հիմնված, շուկայամետ և հարատև հոսքը արդյունաբերություն և այլ ոլորտներ, որոնք համահունչ են Հայաստանի՝ ածխածնի արտանետման նվազեցման հավակնություններին: Այս հենասյան շրջանակներում նախատեսվում է երկու գործողության իրականացում ՝ 1. կայուն ֆինանսական պրոդուկտների և պարտատոմսերի շրջանակի մշակում, 2. սոցիալական նկատառումների ներդրում ՀՀ ֆինանսական համակարգում:

Ընդլայնել շուկաները. աջակցել գիտելիքների փոխանցմանը, նվազեցնել տեղեկատվական անհամաչափությունները, ապահովել շուկայի նկատմամբ վստահությունը և ամրապնդել կայուն ֆինանսավորման համար նպաստավոր միջավայր: Հենասյան շրջանակներում նախատեսվում է՝ 1. ստեղծել կայուն ֆինանսների կենտրոնացված տվյալների բազա, 2. ուսումնասիրել շուկայի խրախուսական միջոցները և խթանները, 3. իրականացնել հետազոտական և գնահատման աշխատանքներ, 4. նախագծել առաջընթացի հետագծման շրջանակ:

Ներդնել կայուն ֆինանսներ. ուղղորդել ֆինանսական հատվածի մասնակիցներին իրենց բիզնես որոշումներում ԲՍԿ սկզբունքների ներդրման հարցում։ Ըստ այդմ ՝ 1. ինտեգրել ԲՍԿ-ն վերահսկողության շրջանակում, 2. ֆինանսական շուկայի մասնակիցների (ՖՇՄ) համար մշակել ուղեցույցներ ԲՍԿ ռիսկերի ինտեգրման և կառավարման վերաբերյալ, 3. ինտեգրել ԲՍԿ-ն ՖՇՄ-ների կորպորատիվ կառավարման մեջ:

Ձևավորել իրազեկում և գիտելիք. բարձրացնել կայունության ռիսկերի և հնարավորությունների մասին իրազեկության մակարդակը Հայաստանում, զարգացնել կարողությունները ՀՀ կենտրոնական բանկի ներսում և ֆինանսական շուկայի մասնակիցների շրջանում: Այս նպատակով՝ 1. ստեղծել կարողություններ ԿԲ-ում, 2. ստեղծել կայուն ֆինանսների ազգային կենտրոն /հաբ, 3. անդամակցել կայուն ֆինանսների միջգերատեսչական աշխատանքային խմբերին, 4. ընդլայնել և ստեղծել նոր գործընկերություններ:

Ստորև ներկայացված են ճանապարհային քարտեզի սյուները և գործողությունները:

 
 
Ճանապարհային քարտեզի համառոտ տարբերակն այստեղ՝ հայերենով​:​ 
Ճանապարհային քարտեզի ամբողջական տարբերակն այստեղ՝ անգլերենով​:​

​​​
Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next