ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Կայուն ֆինանսներ
Հետազոտական և վերլուծական աշխատանքներ
Կենտրոնական բանկն իրականացնում է հետազոտական և վերլուծական աշխատանքներ կայուն ֆինանսների ճանապարհային քարտեզի «ընդլայնել շուկաները» հենասյան ներքո:
Ռիսկ Ռադար
Ռիսկ ռադարը ԲՍԿ և կլիմայական ռիսկերի գնահատման գործիք է: Այն ցույց է տալիս, թե որքան ռիսկային է յուրաքանչյուր տնտեսական ոլորտ ԲՍԿ և կլիմայական ռիսկերի նկատմամբ: ԲՍԿ ռիսկերի ոլորտային գնահատականը հիմնված է ֆիզիկական, անցումային և այլ ԲՍԿ ռիսկերի վրա: Ռիսկ ռադարը ստեղծվել է որպես ռիսկերի կառավարման գործիք, որը կարող է օգտագործվել բանկերի կողմից վարկավորում իրականացնելիս:
Գործիքի հակիրճ նկարագրությունը հայերենով՝
այստեղ:
Կլիմայի փոփոխություն և ֆինանսական կայունություն հետազոտական աշխատանք
Հետազոտական աշխատանք «Կլիմայի փոփոխություն և ֆինանսական կայունություն» թեմայով:
Կենտրոնական բանկը ներկայումս իրականացնում է հետազոտություն բացահայտելու համար կլիմայի փոփոխության ազդեցությունը ֆինանսական կայունության վրա: Կլիմայական փոփոխությունները ազդեցություն են ունենում աշխարհում՝ առաջացնելով հետևանքներ տնտեսության տարբեր ոլորտներում: Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, ֆինանսական ոլորտը նույնպես բախվում է այս մարտահրավերներին:
Կլիմայական փոփոխություններից պայմանավորված աղետները կարող են սպառնալ ֆինանսական համակարգի կայունությանը: Այդ ռիսկերը դրսևորվում են վարկային կորուստների աճի, ֆինանսական գործիքների վերագնահատման և ֆինանսական հաստատությունների վճարունակության ու շահութաբերության վրա ազդելու միջոցով: Սակայն որքանո՞վ են այդ ռիսկերը նշանակալի Հայաստանի ֆինանսական համակարգի համար: Արդյո՞ք կլիմայական ռիսկերը ազդում են Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի մակարդակի և իրացվելի ակտիվների ծավալի վրա: