ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Կայուն ֆինանսներ
Կարգավորում և վերահսկողություն
Սոցիալական նկատառումների ներդնումը ֆինանսական համակարգում
Կայուն ֆինանսավորումը ենթադրում է կազմակերպությունների ֆինանսական որոշումների կայացման մեջ բնապահպանական, սոցիալական և կառավարման (ԲՍԿ) չափանիշների ներդնում: Սոցիալական նկատառումների զեկույցը սոցիալական տարրի ներդրման ծրագրային նկարագրությունն է ՀՀ ֆինանսական համակարգում: Զեկույցը բաղկացած է տարբեր առաջարկություններից, որոնք ուղղված են ֆինանսական համակարգում առկա սոցիալական խնդիրների լուծմանը: Առաջարկությունները ներկայացված են բազմազանության, ֆինանսական ներառականության և սոցիալական ներդրումների բաժիններով:
Կլիմայական ռիսկերի հաշվետվողականության շրջանակ
Կիմայական ռիսկերի հաշվետվողականության և բացահայտման շրջանակը կարևոր բաղադրիչ է կայուն ֆինանսավորման ճանապարհային քարտեզի «ներդնել կայուն ֆինանսները» հենասյան ներքո: Այն նախատեսված է ֆինանսական շուկայի մասնակիցների ԲՍԿ ռիսկերի ինտեգրման և կառավարման համար։ Կենտրոնական բանկը նախաձեռնում է կայուն ֆինանսների հաշվետվության և բացահայտման շրջանակի մշակումը՝ որպես ուղեցույց առևտրային բանկերի համար կլիմայական փոփոխությունների հետ կապված տեղեկատվության հաշվետվության և բացահայտման գործընթացում։
Կլիմայական ռիսկերի սթրես թեստավորում
ՀՀ կենտրոնական բանկը օգտագործում է կլիմայական ռիսկերի դիմադրողականության սթրես-թեստավորման գործիքը՝ գնահատելու ֆինանսական հաստատությունների կայունությունը կլիմայական ռիսկերի նկատմամբ։ Այս ռիսկերը, որոնք ներառում են ինչպես ֆիզիկական (օրինակ՝ ծայրահեղ եղանակային երևույթներ), այնպես էլ անցումային ռիսկերը (օրինակ՝ քաղաքականության փոփոխություններ), կարող են զգալի ազդեցություն ունենալ բիզնեսների, տնային տնտեսությունների և ֆինանսական շուկաների վրա։ Գործիքը օգնում է հաստատություններին հասկանալ հնարավոր ֆինանսական կորուստները, բացահայտել խոցելի կողմերը և համապատասխանաբար փոփոխել իրենց ռազմավարությունները։ Տնտեսական, շրջակա միջավայրի և ֆինանսական տվյալների ինտեգրման միջոցով սթրես-թեստավորումը ապահովում է ավելի լավ հիմք կայուն ապագայի համար։