Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցը ՉԺՀ Վերադարձ



​ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
01.11.2024
ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցը ՉԺՀ 
 

Հոկտեմբերի 20-27-ը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում եղել են Կենտրոնական բանկի և ՀՀ մի շարք ֆինանսական կազմակերպությունների բարձր ղեկավարության ներկայացուցիչներ:

Այցի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց նպատակը ֆինանսաբանկային ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումն է։

Մասնավորապես, Կենտրոնական բանկի պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Բանկի ներկայացուցիչներին և քննարկել վճարահաշվարկային ոլորտում փորձի փոխանակման հարցեր։ 

Պատվիրակությունը, Պեկինում ՀՀ դեսպան պարոն Վահե Գևորգյանի հետ միասին հանդիպել են «Bank of China» բանկի Գործադիր տնօրենի տեղակալ Լին Ջինգժենի հետ, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը յուանով փոխհաշվարկների, կապիտալի շուկայում գործառնությունների և այլ ոլորտներում։
«China Union Pay» քարտային վճարային կազմակերպության խորհրդի նախագահ Ջուֆեն Դոնգի հետ հանդիպմանը քննարկվել է քարտային և քյուար վճարումների փոխգործելիության, օնլայն տիրույթում վճարումների և բիզնեսների միջև վճարումների հետ կապված հարցեր: «China Union Pay»-ի և Արմենիան Քարտ ընկերությունների միջև Շանհայում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր վճարումների ոլորտում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Պատվիրակությանը ներկայացվել է նաև «China Union Pay»-ի, «Huawei»-ի, Cross-Border Interbank Payment System (CIPS) համակարգի օպերատորի և այլ ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների նվաճումներն և ֆինանսական ծառայությունների բնագավառում նորագույն լուծումները:

SWIFT ընկերության կազմակերպած Sibos համաժողովի ընթացքում Պեկինում հանդիպումներ և քննարկումներ են եղել Clearstream-ի, Եվրոպական կենտրոնական բանկի, ICBC բանկի և մի շարք այլ ֆինանսական կազմակերպությունների հետ: 

Այցի արդյունքում ՉԺՀ պետական և գործարար հատվածների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտին, որի արդյունքում ստեղծվել են համագործակցության ընդլայնման նախադրյալներ։


 
 
 
 
 
 



















_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next