ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ02.11.2023
«Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ հիմնարկի դիտորդ խորհրդի նիստի մասին
Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում տեղի է ունեցել «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրերի կառավարման գրասենյակ հիմնարկի դիտորդ խորհրդի նիստը, որին, ի թիվս դիտորդ խորհրդի անդամների, մասնակցել է նաև KfW-ի պատվիրակությունը՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն տիկին Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են ՓՄՁ-ների աջակցության, գյուղատնտեսության ֆինանսավորման, վերականգնվող էներգիայի զարգացման, էներգաարդյունավետության խթանման, ինչպես նաև հիպոթեքային շուկայի զարգացման նպատակով գերմանական KfW բանկի կողմից ֆինանսավորվող և ԳՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առաջիկա համագործակցության հնարավորությունները։
Նիստի ավարտին հաջորդել է «Գերմանահայկական հիմնադրամ»-ի 25-ամյա գործունեությանը նվիրված միջոցառում՝ ՀՀ կառավարության պաշտոնյաների, KfW-ի պատվիրակության, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ԵՆԲ ներկայացուցիչների, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրերի միջազգային խորհրդատուների մասնակցությամբ։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am