ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ02.11.2026
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
2026 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Գրիգոր Խանջյանը հայ անվանի գեղանկարիչ է, գրաֆիկ, մոնումենտալ-դեկորատիվ գործերի հեղինակ, ՀԽՍՀ (1967 թ.) և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1983 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990 թ.)։
Նրա մոնումենտալ ստեղծագործություններից առանձնանում են հայ ժողովրդի պատմության հերոսական էջերն արտացոլող «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Վերածնունդ» որմնանկարները (1992–2000 թթ.)։
Դիմերես` Գրիգոր Խանջյանի «Լեռներում» կտավը (1972 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):
Դարձերես՝ Գրիգոր Խանջյանի դիմապատկերը, Գրիգոր Խանջյանի «Ձոն նկարիչներին» եռանկարի կենտրոնական նկարից դրվագ (1978 թ., Մուրադյան գելըրի, ԱՄՆ):
Էսքիզների հեղինակներ` Լուսինե Լալայան (դիմերես), ԷՄՔԵՅ ՍՊԸ (դարձերես):
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Տեխնիկական չափանիշները
| Անվանական արժեքը |
100 դրամ |
| Մետաղը/հարգը |
արծաթ 9250 |
| Քաշը |
28,28 գ |
| Տրամագիծը |
28,0 x 40,0 մմ |
| Որակը |
լավացված |
| Դրամաշուրթը |
հարթ |
| Թողարկման քանակը |
300 հատ |
| Թողարկման տարեթիվը |
2026 |
Ծանուցում
Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի
«Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:
«Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքների գներին կարող եք ծանոթանալ այս
հղումով:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am