ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ03.04.2025
ՀՀ կենտրոնական բանկը կրկին վերահաստատել է իր տեղեկատվական անվտանգության բարձր ստանդարտներին համապատասխանությունը
ՀՀ կենտրոնական բանկը պաշտոնապես վերահաստատել է իր գործարար և ֆունկցիոնալ գործընթացների համապատասխանությունը ISO/IEC 27001:2022 միջազգային ստանդարտի պահանջներին՝ տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) շրջանակում։
Վերջինս հաստատվել է
AM/1021IS/0954 համարի հավաստագրով, որը տրամադրվել է International Technical Alliance (ITA) հեղինակավոր կազմակերպության կողմից՝ հավատարմագրված սերտիֆիկացման գործընթացի արդյունքներով։
Այս հաստատումն ընդգծում է Կենտրոնական բանկի հանձնառությունը՝ պաշտպանելու հաճախորդների, գործընկերների և բոլոր շահագրգիռ կողմերի տեղեկատվությունը՝ կիրառելով լավագույն միջազգային պրակտիկաներն ու մեթոդաբանությունները։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am