ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ05.06.2026
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը մասնակցել են InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը և ԿԲ խորհրդի անդամ Լևոն Սահակյանը մասնակցել են Երևանում անցկացվող InsureTek Armenia 2026 միջազգային համաժողովին։
Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի և Global Association of InsureTek Professionals (GAIP) կազմակերպության համագործակցությամբ անցկացվող միջոցառումը մեկ հարթակում է համախմբել ապահովագրական ոլորտի միջազգային առաջատարներին, կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, ինշուրթեք նորարարներին և տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին։
Համաժողովի շրջանակում քննարկվել են ապահովագրության թվային փոխակերպման, նորարարական լուծումների ներդրման, միջազգային համագործակցության ընդլայնման և ոլորտի ապագայի ձևավորման առանցքային ուղղությունները:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am