Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումների նախագծերի քննարկման մասին Վերադարձ



​Կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումների նախագծերի քննարկման մասին

Ինչպես հայտնի է 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Կենտրոնական բանկը, հավատարիմ մնալով թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, հայտարարում է հանրային քննարկում օրենքի կիրարկման համար անհրաժեշտ կարգավորումների նախագծերի շուրջ:

Առաջիկա ամիսներին նախատեսվում է հանրայնացնել և հրապարակել հետևյալ նախագծերը.
  • կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ, 
  • կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց (ԿԱԾՄԱ) գրանցման, լիցենզավորման ընթացակարգեր, 
  • ԿԱԾՄԱ-ների ղեկավարների գրանցման կարգ, 
  • ԿԱԾՄԱ-ների հաճախորդների միջոցների պաշտպանության կանոններ, 
  • ԿԱԾՄԱ-ների տնտեսական նորմատիվների, դրանց չափերի և հաշվարկման կարգ, 
  • ԿԱԾՄԱ-ների գործունեության նկատմամբ ըստ ծառայության կամ գործունեության մանրամասն պահանջներ, 
  • ԿԱԾՄԱ-ների գործառույթների պատվիրակման կանոններ:
Նշվածի համատեքստում Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի բովանդակության նկատմամբ պահանջներ» կանոնակարգի նախագիծը՝ միաժամանակ հայտնելով նախագծի հանրային քննարկման գործընթացի մեկնարկի մասին:

Այսպիսով, հրավիրում ենք բոլոր շահագրգիռ անձանց իրենց դիտարկումներն ու  առաջարկությունները ներկայացնել նախագծի վերաբերյալ  մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը՝  դրանք ուղարկելով mcba@cba.am էլեկտրոնային հասցեին` որպես նամակի թեմա (subject) նշելով «Կրիպտոակտիվների առաջարկի փաստաթուղթ»: Խնդրում ենք նամակում նշել անուն ազգանուն, առկայության դեպքում այն կազմակերպությունը, որը ներկայացնում եք, ինչպես նաև կոնտակտային տվյալ հետադարձ կապի հաստատման համար: Ներկայացված առաջարկությունները Կենտրոնական բանկի կողմից ամփոփելուց հետո կկազմակերպվի հանդիպում դիտարկումներով հանդես եկած անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ դրանք քննարկելու նպատակով, իսկ ստացված դիտարկումներն ու դրանց վերաբերյալ դիրքորոշումները կհրապարակվեն:


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next