Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկը մասնակցել է ԱՄՀ և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը Լյուքսեմբուրգում Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
07.07.2025 թ.
ՀՀ կենտրոնական բանկը մասնակցել է ԱՄՀ և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը Լյուքսեմբուրգում


2025 թվականի հուլիսի 2-ից 4-ը ՀՀ կենտրոնական բանկը Լյուքսեմբուրգի Եվրոպական համագումարների կենտրոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի տարածաշրջանային խմբի հանդիպմանը: 

Հանդիպման շրջանակում տասնվեց երկրների ֆինանսների նախարարները և կենտրոնական բանկերի նախագահները քննարկել են գլոբալ տնտեսական և ֆինանսական հրատապ խնդիրներ՝ «Our constituency in an increasingly fragmented world» խորագրի ներքո։

Հանդիպման ընթացքում նաև անցկացվել են քննարկումներ ու նիստեր՝ անդրադառնալով թեմաների ինչպիսիք են՝ ԵՄ ընդլայնում և առևտուր, Համաշխարհային բանկի ռազմավարական առաջնահերթությունները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, հարկաբյուջետային քաղաքականությունը հակամարտությունների ժամանակ, արդյունաբերական քաղաքականության դերը, կենտրոնական բանկերի դերը կանաչ տնտեսությունների ձևավորման գործընթացում, ինչպես նաև մասնավոր ներդրումների խթանումը՝ աշխատատեղերի ստեղծման և կայուն աճի համար։

ՀՀ կենտրոնական բանկի մասնակցությունը վկայում է տարածաշրջանային համագործակցությանը և համընդհանուր տնտեսական մարտահրավերների լուծմանը Հայաստանի ակտիվ ներգրավվածության մասին։ 


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next