Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Եվրոպական կենտրոնական բանկի ֆորումին Սինտրայում Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
07.07.2025 թ.
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Եվրոպական կենտրոնական բանկի ֆորումին Սինտրայում


Հունիսի 30-ից հուլիսի 2-ը Պորտուգալիայի Սինտրա քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ամենամյա բարձր մակարդակով ֆորումը՝ «Հարմարվելով փոփոխություններին․ մակրոտնտեսական միտումները և քաղաքականության արձագանքները» խորագրի ներքո։ Ֆորումին մասնակցել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Միջոցառման շրջանակում մեկ վայրում էին համախմբվել աշխարհի առաջատար կենտրոնական բանկերի ղեկավարները՝ ներառյալ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը, եվրագոտու երկրների կենտրոնական և ազգային բանկերի նախագահները, Անգլիայի բանկի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական կառույցների հայտնի ներկայացուցիչներ։

Ֆորումի օրակարգում քննարկվել են աշխատաշուկայում տեղի ունեցող փոփոխությունների մակրոտնտեսական ազդեցությունները, դրամավարկային քաղաքականության փոխանցման մեխանիզմների արդյունավետությունը, ոչ բանկ ֆինանսական հաստատությունների պրուդենցիալ վերահսկողության խնդիրները, միջազգային առևտրի նոր միտումները, ինչպես նաև Եվրոպայի տնտեսական աճի ներուժին առնչվող հարցերը։

Ֆորումի շրջանակում կազմակերպվել են նաև առանձին պանելային քննարկումներ՝ անդրադառնալով եվրագոտում դրամավարկային քաղաքականության և կենտրոնական բանկերի հաղորդակցության ոլորտներում առկա մարտահրավերներին՝ հատկապես փոփոխվող համաշխարհային տնտեսության պայմաններում։


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next