Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդիի համաշխարհային ներդրումային ֆորումին Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
07.07.2025 թ.
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է Ամունդիի համաշխարհային ներդրումային ֆորումին


Հունիսի 26-27-ը Փարիզում կայացել է Ամունդիի համաշխարհային ներդրումային ֆորումը, որին մասնակցել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Reboot in Progress: Playing by New Rules» խորագրով այս տարվա ֆորումը համախմբել էր մասնակիցների տարբեր երկրներից՝ քննարկելու գլոբալ տնտեսության վերափոխման, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական զարգացումների ազդեցությունը ներդրումային միջավայրի վրա։

Ֆորումի բացման խոսքով հանդես է եկել Ամունդիի գործադիր տնօրեն Վալըրի Բուդսոնը: Հիմնական բանախոսներից էր ԱՄՆ 71-րդ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով իր՝ «Laying a Path Forward on Unsettled Ground» թեմայով ելույթում անդրադարձավ միջազգային հարաբերությունների վերափոխմանը և դրա տնտեսական հետևանքներին։ 

Բանախոսների թվում էին նաև Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետտան, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ինչպես նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ռոբինսոնը և այլոք։
Ֆորումի շրջանակում ԿԲ նախագահը հանդիպում է ունեցել Ամունդիի գործադիր տնօրեն Վալըրի Բուդսոնի հետ: 


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next