Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
08.01.2026
ISDA ապրանքային նշանի պաշտպանության տարածքային ընդլայնում ՀՀ-ում


Համաձայն Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի նոյեմբերի 13-ի կայացված որոշման՝ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը տարածվել է Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։

ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը Հայաստանի Հանրապետությունում ապահովում է իրավական հստակություն և միջազգային ստանդարտների հետ ներդաշնակություն։ ISDA-ի անվան տակ հրապարակվող ձևաթղթերի, սահմանումների, ուղեցույցների և կրթական նյութերի պաշտպանված լինելը երաշխավորում է դրանց իսկությունը և կանխում է չարտոնված օգտագործումը հայկական շուկայում։ Սա կարևոր է հատկապես այն պայմաններում, երբ տեղական շուկան կիրառության մեջ է դնում միջազգային ստանդարտների վրա հիմնված պայմանագրեր։

Բացի այդ՝ այն նպաստում է ֆինանսական շուկայի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։ ASDA-ի ներդրումը ուղղված է ածանցյալ գործիքների, ռեպո և արժեթղթերի ֆինանսավորման գործարքների զարգացմանը՝ նվազեցնելով իրավական ռիսկերը և բարձրացնելով շուկայի մասնակիցների վստահությունը։ ISDA ապրանքանիշի պաշտպանությունը լրացուցիչ ամրապնդում է այս գործընթացը՝ ստեղծելով վստահելի միջավայր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային գործընկերների համար և խթանելով համաշխարհային պրակտիկային համապատասխան ռիսկերի կառավարման մշակույթի տարածումը Հայաստանում։

Ընդհանուր առմամբ, ISDA ապրանքանիշի պաշտպանության տարածումը և ASDA ստանդարտ պայմանագրի ներդրումը համատեղորեն հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների արդիականացման կարևոր քայլ, նպաստում են շուկայի թափանցիկությանը, գործարքների կանխատեսելիությանը և Հայաստանի ֆինանսական համակարգի մրցունակության բարձրացմանը միջազգային մակարդակում։



_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next