ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
09.08.2023
Սահմանվել են ներդրումային ընկերության հաճախորդների շահերի պաշտպանության նոր պայմաններ
Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թ. օգոստոսի 8-ի նիստում հաստատեց «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է բարելավել ներդրումային ծառայություններից օգտվող հաճախորդների շահերի պաշտպանությունը:
Մասնավորապես՝ սակագներում և պայմանագրերում ներդրումային ընկերության կողմից փոփոխությունների կատարման դեպքում հաճախորդի ծանուցման նվազագույն ժամկետը սահմանվել է 20 օր, ընդ որում՝ ծանուցումը պետք է ուղարկվի հաճախորդի նախընտրած եղանակով: Հաճախորդի կողմից ծանուցման նախընտրելի ձևի բացակայության դեպքում՝ լռելյայն կարգով հաղորդակցման միջոց է ընտրվելու էլեկտրոնային փոստը:
Նախատեսվում է, որ փոփոխությունների արդյունքում կբարձրանա սպառողների իրազեկվածության մակարդակը և կապահովվի ողջամիտ ժամկետ՝ նոր սակագներով ծառայություններից օգտվելու որոշման կայացման համար:
____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունհեռախոս. (010) 592592-0702էլ-փոստ. mcba@cba.am www.cba.am