ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ10.10.2024
Ներառական ապահովագրության նորարարական լուծումների վերաբերյալ քննարկում Կենտրոնական բանկում
Հոկտեմբերի 9-ին Կենտրոնական բանկում տեղի ունեցավ Inclusive Insurance Innovation Lab Ecosystem Event միջոցառումը, որի ընթացքում GIZ-ի հետ համագործակցող Access to Insurance Initiative-ի կողմից կազմակերպված Ներառական ապահովագրության նորարարական լաբորատորիայի Հայաստանի թիմը ներկայացրեց նախագծի շրջանակներում մշակված ArmAgro հարթակի նախատիպը:
Հարթակն այցելուներին հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտում նորարարական, բարձրարդյունավետ, կլիմայախելամիտ լուծումների վերաբերյալ մատչելի տեղեկատվություն գտնել, ծանոթանալ ապահովագրության առավելություններին և կապ հաստատել ապահովագրական ընկերությունների հետ՝ գյուղատնտեսության ապահովագրության պոլիսների առաջարկներ ստանալու համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, GIZ-ի հայաստանյան գրասենյակից Լետիսիա Կառնևալին, Access to Insurance Initiative-ի iii-LAB ծրագրի համակարգող Թերեզա Փելանդան: Եզրափակիչ ուղերձով միջոցառումն ամփոփեց ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը:
Միջոցառման ընթացքում անցկացվեց «Հայաստանում կլիմայական փոփոխությունների ազդեցությունը գյուղատնտեսության վրա» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցեցին Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի նախարարության, Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ապահովագրողների միության, ապահովագրական ընկերությունների, Արարատի խաղողագործների միության ներկայացուցիչներ և փորձագետներ:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am