Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկն ընդլայնում է հրապարակվող տեղեկատվության շրջանակը Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
11.09.2024
Կենտրոնական բանկն ընդլայնում է հրապարակվող տեղեկատվության շրջանակը 

    Նպատակ ունենալով բարձրացնել Կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների թափանցիկությունը, ինչպես նաև բարելավել ֆինանսական շուկաների վերաբերյալ վիճակագրությունը՝ Կենտրոնական բանկն ընդլայնում է իր պաշտոնական կայքում հրապարակվող տեղեկատվության շրջանակը:

Մասնավորապես, ի լրումն առկա վիճակագրության՝ այսուհետ հրապարակվելու են հետևյալ ցուցանիշները.
  • Կենտրոնական բանկի կողմից աճուրդով իրականացվող գործառնություններն արտարժութային շուկայում` ըստ առանձին գործարքների (գործարքի իրականացման դեպքում),
  • Կենտրոնական բանկի կողմից հաճախորդների հետ իրականացվող արտարժութային գործառնությունները` ըստ հաճախորդների (շաբաթական),
  • Առևտրային բանկերի կողմից իրականացված արտարժույթի առքի և վաճառքի գործառնությունները՝ ըստ տնտեսության ճյուղերի, հաճախորդի ռեզիդենտության և գործարքի կանխիկ/անկանխիկ տեսակի (օրական),
  • Առևտրային բանկերի կողմից իրականացված արժութային ֆորվարդ գործարքների մասին տեղեկատվությունը՝ ըստ արժույթի, ժամկետայնության, հաճախորդի ռեզիդենտության և գործարքի կողմերի տեսակի (օրական),
  • Կենտրոնական բանկի ամփոփ հաշվեկշռում բանկերի թղթակցային հաշիվների մնացորդը՝ ըստ թղթակցային և այլ հաշիվների մնացորդների (օրական),
  • Միջբանկային և այլ ռեպո գործառնությունների մասին տեղեկատվությունը՝ ըստ արժույթի, ժամկետայնության, գործարքի կողմերի տեսակի և հիմքում ընկած պարտատոմսի տեսակի (օրական),
  • ՀՀ պետական պարտատոմսերով (նաև եվրոպարտատոմսերով)  երկրորդային շուկայում կատարված միջբանկային և այլ գործառնությունները՝ ըստ գործարքի կողմերի տեսակի (օրական),
  • Առևտրային բանկերի՝ արտարժույթով պահուստավորման ենթակա գումարները (ամսական),
  • ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը՝ ըստ բանկերի և վարկային կազմակերպությունների (օրական),
  • ՀՀ արժութային սփոթ շուկայի շրջանառությունը՝ ըստ փոխանակման կետերի (շաբաթական)։
Նախատեսվող փոփոխությունները​ միտված են ավելացնելու Կենտրոնական բանկի թափանցիկությունը և բարելավելու ֆինանսական շուկաների վիճակագրությունը։ Հրապարակվող տեղեկատվության շրջանակի ընդլայնումը կրելու է շարունակական բնույթ:

_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next