Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Փոփոխություններ են կատարվել Կենտրոնական բանկի գործառնությունների իրականացման կանոնակարգերում Վերադարձ



​ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2024
Փոփոխություններ են կատարվել Կենտրոնական բանկի գործառնությունների իրականացման կանոնակարգերում 


    Կենտրոնական բանկի խորհուրդը 2024 թ. սեպտեմբերի 3-ի նիստում փոփոխություններ է կատարել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության անուղղակի գործիքները և դրանց կիրառման մեխանիզմները»​, «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները», «Ռեպո/հակադարձ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսի գնի, ինչպես նաև այլ ցուցանիշների ստացման և  հաշվարկման մեթոդաբանությունը» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը»​ փաստաթղթերում, որոնք ուղղված են «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացն առավել հստակ ու թափանցիկ դարձնելուն:  
Համաձայն իրականացված փոփոխությունների՝ այսուհետ Ռեպո/Հակադարձ ռեպո գործառնությունների համար ընդունելի կարող են հանդիսանալ միայն դրամային արժեթղթերը: Պարզեցվում է նաև վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը, ինչպես նաև այդ պարտատոմսերի գնի ստացման մեթոդաբանությունը:
Որոշումը բարձրացնում է Կենտրոնական բանկի գործառնությունների թափանցիկությունը, ինչը կնպաստի արժեթղթերի շուկայի զարգացմանը:

_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next