Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային նոր հիմնակարգի մեկնարկը Վերադարձ



​
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
12.01.2024
ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային նոր հիմնակարգի մեկնարկը՝ ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցում դրամավարկային քաղաքականությանը


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը մտադիր է 2024 թվականին գործարկել նոր վերլուծական համակարգ, որը հայտնի է որպես Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգ (ԿՔՎՀ II) (FPAS Mark II):

ԿՔՎՀ II-ը կառուցվում է գործող ԿՔՎՀ-ի վրա՝ շեշտադրելով անորոշությունների և թափանցիկության դերը դրամավարկային քաղաքականության իրականացման գործընթացում: Կենտրոնական բանկի կարծիքով, նոր համակարգն ապահովում է կառուցվածքային ու հիմնարար մտածողություն՝ դրամավարկային քաղաքականությունը որպես ռիսկերի կառավարում դիտարկելու և նվազագույն կորուստների մոտեցմամբ քաղաքականություն իրականացնելու համար: Նոր շրջանակն ընդգծում է թափանցիկության բարձրացումը՝ թույլ տալով ավելի հստակ պատկերացում կազմել որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ: Դրամավարկային քաղաքականությունը դիտարկելով որպես ռիսկերի կառավարման վարժություն՝ ԿՔՎՀ II-ը թույլ է տալիս ռազմավարական առումով ավելի ճիշտ և համակարգված որոշումներ կայացնել:

Այս միջոցառման կապակցությամբ 2024 թ. հունվարի 11-12-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում  տեղի ունեցավ բարձր մակարդակի գիտաժողով (առցանց)՝ նվիրված դրամավարկային քաղաքականության նոր համակարգի հայեցակարգային և գործառնական տարրերին: Գիտաժողովին մասնակցեցին մի շարք աշխարհահռչակ տնտեսագետներ, այդ թվում՝ Լոուրենս Սամերսը, Չարլզ Գուդհարթը և Աթանասիոս Օրֆանիդեսը: Մասնակիցները քննարկեցին ԿՔՎՀ II-ը և սպասվող մարտահրավերները: Գիտաժողովի ընթացքում տեղի ունեցան նաև քննարկումներ կենտրոնական բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Գիտաժողովի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԿՔՎՀ-ին նվիրված պաշտոնական կայքում՝ https://rmaps.cba.am/​:

_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next