Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ Վերադարձ



​
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2023
Հանդիպում ԱՄՀ ներկայացուցիչների հետ


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: 

ԿԲ նախագահը ներկայացրեց 2023 թվականի Հայաստանի ֆինանսական հատվածի ընթացիկ արդյունքները, խոսեց տնտեսության զարգացման առկա միտումների, մարտահրավերների և հեռանկարների, իրականացվող քաղաքականության առաջնայնությունների, Կենտրոնական բանկի բարեփոխումների մասին։ 

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան գոհունակություն հայտնեց Դրամի 30-ամյակի շրջանակում բարձր մակարդակով կազմակերպված գիտաժողովի կապակցությամբ: ԱՄՀ-ի գործընկերների հետ քննարկվեցին դրամավարկային նոր շրջանակի ներդրումը, ԱՄՀ առաքելության խնդիրներն ու նպատակները, գների և ֆինանսական կայունությանը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումների աջակցման ծրագրի երկրորդ փուլին առնչվող հարցեր:


 
 
 
 



















_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next