Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
13.01.2025
Սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ


ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից: Համաձայն նոր կարգավորման` առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն: Հետևաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից  տրամադրված հավելվածներով, մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:

Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների  կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար և արդյունավետ ինչպես վճարողների և ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար: 

Կարգավորման նման մոտեցմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում վճարումների առավել ներառական և արդյունավետ միջավայրի ձևավորմանը՝ խրախուսելով անկանխիկ ֆինանսական ծառայությունների այլընտրանքային հասանելիությունը վճարողների ավելի լայն շերտին:

ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը գործելու է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ-ների համար և չի վերաբերելու ապրանքային ՔՅՈւԱՐ-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ-ին):


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next