ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ14.07.2026
ԿԲ պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության հարցերով Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին
ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության հարցերով Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ներկայացուցիչները։ Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ընթացիկ տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական զարգացումները և դրամավարկային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև ֆինանսական շուկաներում արհեստական բանականության կարգավորմանն ու զարգացմանը և թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am