Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Սևան խոշորացված համայնքում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
15.04.2026
Սևան խոշորացված համայնքում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես


Ապրիլի 14-ին Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ Սևան խոշորացված համայնքում մեկնարկել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդեսը։ Սևանում կազմակերպված ցուցահանդեսը Կենտրոնական բանկի մարզային թվով 16-րդ նախաձեռնությունն է։

Ցուցահանդեսը բաց կլինի ապրիլի 14-ից 21-ը։ Այն ներկայացնում է Հայաստանի դրամաշրջանառության դարավոր պատմությունը՝ ընդգրկելով հարուստ և բազմազան նյութեր։ Ցուցադրության բովանդակությունն ու ներկայացված նմուշների ծավալը գրեթե նույնական են Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոններում ներկայացված ցուցադրություններին։

Ցուցահանդեսը ներառում է նաև ֆինանսական կրթման կարևոր բաղադրիչ՝ ինտերակտիվ և մատչելի ձևաչափով ներկայացնելով Հայաստանի բանկային և ֆինանսական համակարգը, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների լայն շրջանակը։

Այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու պատմական և ժամանակակից մետաղադրամներին, ՀՀ կենտրոնական բանկի դրամական թողարկումներին և հուշադրամներին, Կենտրոնական բանկի գործառույթներին, ինչպես նաև ֆինանսական ծառայություններից՝ վարկերից, ավանդներից, վճարային քարտերից և ապահովագրական ծառայություններից օգտվելու հիմնական սկզբունքներին։

Կենտրոնական բանկը կարևորում է նման կրթական նախաձեռնությունների իրականացումը՝ որպես հանրության ֆինանսական իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև պատմամշակութային արժեքների պահպանման և տարածման արդյունավետ միջոց:


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next