
Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 8-12-ը ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում Yerevan Economic School (YES)-ի հետ համատեղ կազմակերպվելու է ամառային դպրոց տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում հետազոտություններով զբաղվող ուսանողների և երիտասարդ աշխատակիցների համար, ովքեր հնարավորություն կունենան խորացնել իրենց գիտելիքները և հմտությունները միկրոտնտեսագիտության, կիրառական էկոնոմետրիկայի և ակադեմիական հաղորդակցման ոլորտներում։