Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
18.04.2026
ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել «Պահուստային ծրագրի» առաջին ստուգման արդյունքների վերաբերյալ


ԱՄՀ-ն և Հայաստանը համաձայնության են եկել եռամյա «Պահուստային համաձայնագրի» առաջին ստուգման արդյունքների շուրջ, որը Հայաստանը շարունակում է դիտարկել որպես կանխարգելիչ գործիք՝ միտված մակրոտնտեսական կայունության պահպանմանը և կայուն տնտեսական աճի ապահովմանը։

ԱՄՀ-ն առաջնահերթ է համարում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը՝ խելամիտ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համադրության միջոցով։ Միաժամանակ ԱՄՀ-ն ընդգծում է ֆինանսական հատվածի զգոն վերահսկողության, կարգավորման և վերահսկողության շրջանակների շարունակական ամրապնդման, ինչպես նաև արտաքին անորոշություններից բխող փոփոխվող ռիսկերին արձագանքելու պատրաստվածության կարևորությունը։ Այս ջանքերը նպատակ ունեն աջակցել կայուն տնտեսական աճին՝ միաժամանակ ամրապնդելով դիմակայունությունը՝ գնաճային ճնշումների, համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ցնցումների նկատմամբ։

Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի արդյունքում Հայաստանին հասանելի կդառնա լրացուցիչ շուրջ 25.3 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում կշարունակվեն բարեփոխումները՝ միտված տնտեսական կայունության ամրապնդմանը և երկարաժամկետ աճի խթանմանը:


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next