ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ19.11.2024
Մեկնարկել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի Հանրապետության գնահատման գործընթացը
Մեկնարկել է ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 6-րդ փուլի գնահատումը։ Գնահատման մեկնարկի շրջանակներում նոյեմբերի 19-ին կայացել է Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի նախագահ Նիկոլա Մուչիոլիի հանդիպումը։
Հանդիպմանը հաջորդել է իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների համար երկօրյա ուսուցման ծրագիր, որի շրջանակում ներկայացվել են փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ՖԱԹՖ-ի հանձնարարարականները, գնահատման մեթոդաբանությունը և երկրի համար հնարավոր հետևանքները։
ՄԱՆԻՎԱԼ-ի գնահատողների այցը Հայաստան տեղի է ունենալու 2025 թվականի հոկտեմբերին, իսկ գնահատման հաշվետվությունն ընդունվելու է 2026 թվականի մայիսին։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am