ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ21.04.2025թ.
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացման մասին
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 18.04.2025 թվականի թիվ 60 Ա որոշմամբ 21.04.2025 թվականից ուժը կորցրած է ճանաչվել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) բանկային գործունեության թիվ 67 լիցենզիան՝ պայմանավորված «Արդշինբանկ» ՓԲԸ-ի և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկին՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) միացմամբ:
Համապատասխանաբար՝ 21.04.2025 թվականից սկսված «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) իրավահաջորդն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ-ն, և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (նախկինում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի) հաճախորդները բնականոն եղանակով կշարունակվեն սպասարկվել «Արդշինբանկ» ՓԲԸ կողմից:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am