ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ21.04.2026
500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ
Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով բազմաթիվ հարցադրումները 2026 թ. ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի մի շարք թղթադրամների վերաբերյալ, հայտնում ենք, որ այս որոշումը վերաբերում է միայն նշված թղթադրամներին և չի՛ տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։
ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Քաղաքացիները կարող են ազատորեն օգտագործել դրանք առօրյա վճարումների համար՝ առանց որևէ սահմանափակման։
Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք
այստեղ:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am