Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է ԱՄՀ և Կահիրեում ամերիկյան համալսարանի համատեղ հետազոտական համաժողովին Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
22.05.2025
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է ԱՄՀ և Կահիրեում ամերիկյան համալսարանի համատեղ հետազոտական համաժողովին 


Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մայիսի 18-19-ը Կահիրեում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Կահիրեում ամերիկյան համալսարանի համատեղ կազմակերպած «Մակրոտնտեսական և կառուցվածքային քաղաքականության իրականացումը գլոբալ տնտեսական փոփոխվող միջավայրում» թեմայով առաջին տնտեսական հետազոտական համաժողովին: 
Համաժողովին մասնակցել են միջազգային և տարածաշրջանային մակարդակով հայտնի ակադեմիական, հետազոտական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքականություն մշակողներ, որոնք քննարկել են տարածաշրջանային նշանակության գլոբալ տնտեսական և քաղաքականության իրականացմանն առնչվող թեմաներ: Համաժողովի նպատակներից մեկը նաև տարածաշրջանային երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի տնտեսական հետազոտությունների ներուժի զարգացումն էր:
Մարտին Գալստյանը համաժողովին հանդես է եկել որպես ամփոփիչ պանելային քննարկման մասնակից՝ Նայջլ Քլարկի (ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ) մոդերատորությամբ Ֆրանսուա Բորգինյոնի (Փարիզի տնտեսագիտական դպրոց), Բարրի Այքենգրինի (Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան) և Յուսեֆ Բուտրոս Գալիի (Եգիպտոսի տնտեսական զարգացման նախագահական հատուկ խորհուրդ) հետ համատեղ՝ անդրադառնալով հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններին, ֆինանսական կայունությանը, արդյունաբերական քաղաքականությանը, կանաչ էներգակիրներին, արհեստական բանականությանը և աշխատաշուկայի ապագային առնչվող թեմաներին:
Պանելային քննարկման ժամանակ Մարտին Գալստյանը անդրադարձել է նաև 2024 թվականի սկզբից Կենտրոնական բանկում դրամավարկային քաղաքականության իրականացման նպատակով գործարկված նոր՝ Երկրորդ սերնդի կանխատեսումների և քաղաքականության վերլուծության համակարգին (FPAS Mark II), որն արժանացել է մասնակցիների բարձր գնահատականին:

 
 
 











_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next