Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկը հրատարակել է «Prudent Risk Management Approach to Price Stability: Theory and Practice at the Central Bank of Armenia» գիրքը Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
22.05.2026
Կենտրոնական բանկը հրատարակել է «Prudent Risk Management Approach to Price Stability: Theory and Practice at the Central Bank of Armenia» գիրքը


Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրատարակել է նոր անգլալեզու գիրք՝ «Prudent Risk Management Approach to Price Stability: Theory and Practice at the Central Bank of Armenia» վերնագրով, որի խմբագիրներն են Դուգլաս Լաքստոնը, Հայկ Ավետիսյանը և Վահե Ավագյանը։

Գիրքը ներկայացնում է ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մշակման նոր ռազմավարությունը, և առաջարկում է մոտեցում, թե ինչպես կարող են կենտրոնական բանկերը պահպանել գների կայունությունը աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական մասնատվածության, մակրո-ֆինանսական և տնտեսական մարտահրավերների ֆոնին աճող մեծ անորոշության պայմաններում: Այն նաև ներկայացնում է գների կայունության ապահովմանն ուղղված ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցման տեսական, հայեցակարգային և գործնական հիմքերը՝ որպես դրամավարկային քաղաքականության ռիսկերի կառավարման կառուցվածքային և ինստիտուցիոնալ մոդել, որը հիմնված է բազմասցենարային վերլուծության, կատարելագործված վերլուծական գործիքակազմի, ինչպես նաև թափանցիկության և հաշվետվողականության ամուր մեխանիզմների վրա:


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next