Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ԿԲ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Տարածաշրջանային կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը» Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
22.09.2026
ԿԲ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է «Տարածաշրջանային կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը»


Սեպտեմբերի 18-ին Կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Թբիլիսիում մասնակցել է «Տարածաշրջանային կենտրոնական բանկերի ղեկավարների կլոր սեղան-քննարկմանը»՝ կազմակերպված Վրաստանի ազգային բանկի և J.P. Morgan-ի կողմից։

«Տարածաշրջանային մակրոտնտեսական միջավայր» խորագրով նստաշրջանը համախմբել է կենտրոնական բանկերի ղեկավարների և բարձրաստիճան ներկայացուցիչների՝ քննարկելու գլոբալ և տարածաշրջանային առանցքային մակրոտնտեսական զարգացումները։

Պանելային քննարկման հիմնական թեմաներն էին չեզոք տոկոսադրույքը, փոխարժեքը՝ որպես շոկերի կլանիչ կամ խարիսխ, դրամավարկային քաղաքականությունը խոշոր կապիտալ հոսքերի պայմաններում, ինչպես նաև աշխարհաքաղաքական ռիսկերն ու առաջարկի շոկերը։

Քննարկման ընթացքում Մարտին Գալստյանն անդրադարձել է չեզոք տոկոսադրույքի շուրջ առկա անորոշությանը և ներկայացրել ՀՀ կենտրոնական բանկի գների կայունության ապահովման ռիսկերի խելամիտ կառավարման մոտեցումը, որի շրջանակում դիտարկվում են մի շարք հնարավոր սցենարներ և առանձնակի ուշադրություն է դարձվում առավել ծախսատար հետևանքներով ռիսկերի կառավարմանը։

Նա նաև կարևորել է Հայաստանում ճկուն փոխարժեքի դերը՝ որպես արտաքին շոկերի կլանման գործիք, ինչպես նաև անդրադարձել է կապիտալի հոսքերի աճող նշանակությանը՝ կարևորելով հիմնարար գործոններով պայմանավորված և կարճաժամկետ ցիկլային հոսքերի տարբերակումը, ինչպես նաև դրամավարկային, արտարժութային և մակրոպրուդենցիալ գործիքների նպատակային կիրառումը։


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next