Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ելույթը Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը Վերադարձ



​
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ 
Մարտին Գալստյանի ելույթը Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը
 

Հայաստանի Հանրապետության մեծարգո Նախագահ

Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներ և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ

Միջազգային կառույցների ներկայացուցիչներ, 

​Հարգելի տիկնայք, պարոնայք, հյուրեր


  Ինձ համար մեծ պատիվ է այսօր ողջունելու Ձեզ Դրամի 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Որպես Կենտրոնական բանկի նախագահ, խորապես երախտապարտ եմ նշանակալի այս իրադարձության՝ մեր ազգային արժույթի, դրամի 30-ամյակը միասին արժևորելու և տոնելու հնարավորության համար։ Սերունդների նվիրական աշխատանքի շնորհիվ ՀՀ ազգային արժույթն այսօր մեր անկախության և պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկն է: 

Այս հոբելյանական տարվա ընթացքում Կենտրոնական բանկը մի շարք միջոցառումներ է կազմակերպել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության դրամի 30-ամյակին: Վերհիշելով մեր անցյալը, մեր ժառանգությունը և անցած ճանապարհը՝ հիրավի շատ բան ունենք նշելու ու հպարտանալու:

Հայկական դրամը մեր պետական և ազգային կարևոր խորհրդանիշերից մեկն է: 1993 թ․ նոյեմբերի 22-ին, շատ ծանր պայմաններում այն դրվեց շրջանառության մեջ։ Դրամը բարդ ճանապարհ է անցել։ Մեր ազգային արժույթը «բախվել» է հիպերինֆլյացիայի ու հաղթահարել բազում ճգնաժամային իրավիճակներ։ Այդուհանդերձ, այն կանգուն է՝ շնորհիվ մեր երկրում հետևողականորեն իրականացվող մակրոտնտեսական պատասխանատու կառավարման:

Եվ այսօր գոհունակությամբ ու հանդիսավորությամբ նշում ենք համապետական արժեք հանդիսացող հուսալի արժույթի՝ ՀՀ դրամի տարեդարձը, որին այսօր հայ հանրությունը լիովին վստահում է։

Աշխարհում ընթանում են աշխարհաքաղաքական, ֆինանսական և տեխնոլոգիական փոփոխություններ, և մենք նույնպես զերծ չենք մնում` գտնվում ենք այդ փոփոխությունների հորձանուտում: Լինելով ինքնակրթվող հաստատություն, մենք շարունակաբար ձգտում ենք գերազանցության՝ առաջատար հետազոտությունների և նորարարական լուծումների իրագործման միջոցով: Մենք հանդես ենք գալիս ապագային միտված նախաձեռնություններով՝ պահպանելով տնտեսական կայունության մեր հանձնառությունը: Դրա գրավականը Կենտրոնական բանկում կուտակվող գիտելիքն է և կարողությունների շարունակական զարգացումը, ինչը կիսում են մեր բոլոր աշխատակիցները և գործընկերները:

 Թույլ տվեք վստահեցնել, որ Կենտրոնական բանկը շարունակելու է լինել վստահելի գործընկեր մեր հանրության, բիզնեսի և կառավարության համար՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը: Մենք հավատարիմ ենք մնում տնտեսական կայունության ու բարեկեցության ապահովմանը նպաստելու մեր առաքելությանը, և մենք անելու ենք ամենը, որպեսզի իրացնենք մեր երկրի և ամեն մի դրամի ներուժը:

Շնորհավորում եմ բոլորիս Դրամի 30-ամյակի կապակցությամբ. շնորհակալ ենք, որ մեզ հետ կիսում եք այս հիշարժան պահը: Դրամին մաղթում ենք կայուն և վստահելի ապագա, մեզ էլ՝ արգասաբեր աշխատանք: 

Շնորհակալություն։


 
 
 
 

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next