Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կենտրոնական բանկը և J-PAL Europe-ը կազմակերպում են «Փորձարարական մեթոդներ» աշնանային դպրոցը Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
23.07.2026
Կենտրոնական բանկը և J-PAL Europe-ը կազմակերպում են «Փորձարարական մեթոդներ» աշնանային դպրոցը


Կենտրոնական բանկը, J-PAL Europe-ի հետ համագործակցությամբ, կազմակերպում է «Փորձարարական մեթոդներ» թեմայով աշնանային դպրոց, որը կանցկացվի 2026 թվականի սեպտեմբերի 22–25-ը Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։

Ուրախ ենք տեղեկացնել, որ աշնանային դպրոցը կմեկնարկի 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, J-PAL-ի համահիմնադիր և զարգացման տնտեսագիտության առաջատար ներկայացուցիչներից մեկի՝ Աբհիջիթ Բաներջիի հիմնական զեկույցով։

Սա եզակի հնարավորություն է վաղ կարիերայի փուլում գտնվող հետազոտողների համար՝ ոլորտի առաջատար մասնագետներից սովորելու ազդեցության գնահատման ժամանակակից մեթոդաբանությունները պատահական վերահսկվող փորձարկումների (RCT) վերաբերյալ խորացված դասախոսությունների, գործնական աշխատարանների և սեփական հետազոտական առաջարկը զարգացնելու միջոցով:

Եթե հետաքրքրված եք, մինչև օգոստոսի 15-ը կարող եք dtrc@cba.am​ էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և հետազոտական գաղափարը ներկայացնող կարճ մոտիվացիոն նամակ։


_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next