ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ27.12.2023
Ամփոփվել են Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթի արդյունքները
ՀՀ կենտրոնական բանկում ամփոփվել են ԿԲ առաջին նախագահ Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթի արդյունքները: Մրցույթն իրականացվել է 2 փուլով:
Առաջին փուլի արդյունքում ընտրված լավագույն 6 հետազոտական աշխատանքները հեղինակները ներկայացրել են Կենտրոնական բանկում:
Կենտրոնական բանկի խորհրդի կողմից մրցույթի հաղթողներ են ճանաչվել՝
ուսանող անվանակարգում ՝
• 1-ին մրցանակ (1,000,000 ՀՀ դրամ)՝ Ֆենյա Ամիրբեկյան,
• 2-րդ մրցանակ (600,000 ՀՀ դրամ)՝ Արմեն Ֆլջյան
• 3-րդ մրցանակ (400,000 ՀՀ դրամ)՝ հաղթող չի ճանաչվել
ոչ ուսանող անվանակարգում ՝
• 1-ին մրցանակ (500,000 ՀՀ դրամ)՝ հաղթող չի ճանաչվել
• 2-րդ մրցանակ (300,000 ՀՀ դրամ)՝ հաղթող չի ճանաչվել
• 3-րդ մրցանակ (200,000 ՀՀ դրամ)՝ Արևիկ Ալեքսանյան, Մարիամ Հարությունյան
Իսահակ Իսահակյանի անվան հետազոտական մրցույթը նախկինում իրականացվում էր որպես կրթաթոշակի մրցույթ՝ 2003 թ-ից սկսած: Այս ընթացքում կրթաթոշակ է ստացել 104 ուսանող:
Մրցույթի ձևաչափի փոփոխության արդյունքում ընդլայնվել է մասնակիցների շրջանակը՝ հնարավորություն տալով մրցույթին մասնակցել նաև ոչ ուսանող հետազոտողներին: Բացի այդ, սահմանվել են մրցանակներ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am