ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ29.07.2026
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայել է «դրականի»
Moody's վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։
Moody's-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով.
- Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ և ԵՄ հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ։
- Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5–5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։
- Տնտեսության կառուցվածքային ներուժի ուժեղացում՝ պայմանավորված ներդրումների աճով՝ հատկապես տեխնոլոգիական և ենթակառուցվածքային ոլորտներում, տնտեսության շարունակական դիվերսիֆիկացմամբ և արտադրողականության բարձրացման հեռանկարներով։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am