Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ

Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

Նորություններ


Կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 28-րդ նիստը Վերադարձ



​ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
30.07.2025
Կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 28-րդ նիստը


Հուլիսի 24-ին կայացել է ՀՀ-ում Ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) մշակման և իրագործման հանձնաժողովի 28-րդ նիստը, որը նախագահում էր Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը: Նիստին ներկա էին գործընկեր նախարարությունների ներկայացուցիչներ, ֆինանսական համակարգի գործընկերներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ: 

Նիստին ընդգծվել է, որ 2025 թ. 2-րդ եռամսյակը բավականին հագեցած և արդյունավետ էր՝ ֆինանսական կրթման միջոցառումների առումով։ Մասնավորապես՝ մեկնարկել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատումը, որի արդյունքերները հաշվի կառնվեն ՖԿԾ հաջորդող հինգ տարիների շրջափուլը վերանայելիս:

2-րդ եռամսյակում իրականացված կրթական նախաձեռնությունների շարքում ամենաակտիվ ծրագրերից էր մարտին անցկացված «Փողի միջազգային շաբաթը», որին Կենտրոնական բանկը մասնակցում է շուրջ 10 տարի և Տնտեսական համագործակցության և զարգացման միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացնում մի շարք միջոցառումներ։ Այս տարվա թեման ֆինանսական զեղծարությունները և խարդախություններն էին, որի ներքո Կենտրոնական բանկը համագործակցել է մեծ լսարան ունեցող ինֆլյուենսերների հետ և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում իրականացրել տեղեկատվական արշավ: Շարունակվել են ՀՀ մարզերում անցկացվող ծրագրերը:

Միջազգային համագործակցության շրջանակում Կենտրոնական բանկը հյուրընկալել է Մալայզիայի կենտրոնական բանկի ֆինանսական ներառման փորձագետներին, որոնց ներկայացվել է վարքագծային միջամտությունների առումով հայաստանյան լավագույն փորձը։

Ավարտվել է ՀՀ բնակչության ֆինանսական ունակությունների գնահատման հետազոտության դաշտային փուլը, որի արդյունքները կներկայացվեն տարեվերջին։

2-րդ եռամսյակում իրականացված աշխատանքները ներկայացրին նաև Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Վերջիններիս կողմից իրականացրած միջոցառումները ընդգրկել էին Հայաստանի մարզերը, նախաձեռնություններ իրականացվել էին ինչպես կրտսեր տարիքային խմբի, այնպես էլ մեծահասակների համար:

Հանձնաժողովը շարունակում է հետևողական աշխատանքը՝ Հայաստանում ֆինանսական կրթության մակարդակի բարձրացման և բնակչության ֆինանսական կարողությունների զարգացման ուղղությամբ:

Ֆինանսական կրթման ծրագիրը մեկնարկել է 2014 թ-ին և վերանայվել 2021 թ-ին՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ձեռք բերված փորձը և «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում 2019 թ․» հետազոտության արդյունքները: Հաջորդ վերանայումն ակնկալվում է 2025-26թթ.:

_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am
​

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next