ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ30.09.2025
Տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի ամփոփիչ հանդիպումը
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են նախորդ օրերին անցկացված քննարկումների արդյունքները՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական զարգացումների հիմնական ուղղություններին, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության ընթացիկ առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ազդեցությանը։
Կողմերը վերահաստատել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, ինչպես նաև քննարկել են ԱՄՀ հետ նոր ծրագրի հնարավոր ուղղությունները:
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am