ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ31.03.2026
Ամփոփիչ հանդիպում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ
Մարտի 30-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են առաքելության այցի հիմնական արդյունքները՝ անդրադառնալով մակրոտնտեսական իրավիճակին, առկա մարտահրավերներին և առաջիկա ժամանակահատվածի քաղաքականության ուղղություններին։
Քննարկվել է նաև ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը՝ արձանագրելով դրանց իրականացման առաջընթացը։
Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով համատեղ աշխատանքը տնտեսական կայունության պահպանման, ռիսկերի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ֆինանսական համակարգի զարգացման ուղղությամբ։
_____________________________________________________________________
Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռախոս. (374-10) 592592-0702
էլ-փոստ.
mcba@cba.am
www.cba.am