Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական հետազոտություններ

Սպառողների վստահության ցուցանիշ

 
 
 
Սպառողների վստահության ցուցանիշը 2016թ. երկրորդ  եռամսյակում
 
 
Սպառողների վստահության ցուցանիշը, ցուցաբերելով աճի վստահ միտումներ, այս եռամսյակ ևս աճել է՝ նախորդի նկատմամբ 0.2 տոկոսային կետով, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ` 0.5 տոկոսային կետով:    
Ընթացիկ պայմանները գնահատող ցուցանիշն աճել է ինչպես նախորդ, այնպես էլ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ` համապատասխանաբար 0.7 և 1.5 տոկոսային կետերով: Նախորդ եռամսյակի նկատմամբ աճն արդյունք է ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վիճակի գնահատականների բարելավման: Ֆինանսական վիճակի փաստացի փոփոխության ցուցանիշի մակարդակը նախորդ եռամսյակի նկատմամբ մնացել է գրեթե նույնը, իսկ նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ այն բարելավվել է 2.1 տոկոսային կետով: Ապագա պայմանների գնահատականներում հատկապես բարելավվել են ֆինանսական վիճակի և զբաղվածության սպասումները, իսկ տնային տնտեսությունների ակնկալիքները խոշոր գնումներ կատարելու վերաբերյալ աննշան նվազել են:
 
ՍՎՑ բաղադրատարրեր
 
2014թ.
II եռ.
 
2014թ.
III եռ.
 
 
2014թ.
IV եռ.
 
 
2015.
I եռ.
 
 
2015.
II եռ.
​
 
 
2015թ.
IIIեռ.
​
 
 
2015թ.
IV եռ.
​
 
 
2016թ.
I եռ.
​
 
 
2016թ.
II եռ.
​
ՍՎՑ
41.5
44.7
41.0
41.2
41.1 40.7 42.1 42.4 42.6
Ընթացիկ պայմանների ցուցանիշ 
32.7
35.1
30.5
32.1
32.6 31.9 33.7 33.7 34.4
Ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ կատարելու փաստը` նախորդ եռամսյակի համեմատ
52.4
50.7
49.5
51.5
52.5 52.3 56.1 51.1 52.7
Ֆինանսական վիճակի փոփոխությունը՝ նախորդ եռամսյակի նկատմամբ
31.8
35.3
28.8
30.2
31.3 28.8 29.9 33.6 33.4
ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականները
14.1
19.3
13.3
14.6
14.0 14.6 15.1 16.5 17.2
Ապագա պայմանների ցուցանիշ
50.4
54.3
51.5
50.2
49.5 49.5 50.4 51.1 50.7
Գալիք եռամսյակում խոշոր գնումներ կատարելու ակնկալիքը` ընթացիկ եռամսյակի համեմատ
55.4
 58.4
56.1
54.6
54.3 54.7 53.1 54.8 52.6
Ֆինանսական վիճակի փոփոխության սպասումները գալիք եռամսյակում 
42.9
50.1
43.1
43.7
42.1 42.6 45.5 45.8 46.3
Տնային տնտեսության զբաղվածության փոփոխության սպասումները գալիք եռամսյակում
52.8
54.6
55.2
52.3
52.3 51.2 52.6 52.7 53.2
​
 
 
 
 
 
2016թ. հունիսին իրականացվել է տնային տնտեսությունների հարցում, որի հիմնական նպատակն է գնահատել սպառողների վերաբերմունքը տնտեսության ընթացիկ և ապագա պայմանների վերաբերյալ: Հարցման արդյունքների հիման վրա հաշվարկվում է սպառողների վստահության ցուցանիշն իր ընթացիկ և ապագա պայմանները գնահատող ցուցանիշներով:
Սպառողների վստահության ցուցանիշը (ՍՎՑ)  դիֆուզիոն ինդեքս է, որը հաշվարկվում է որպես սպառողներին տրված վեց հարցերի պատասխանների հիման վրա հաշվարկված դիֆուզիոն ինդեքսների միջին թվաբանական մեծություն:
Ընթացիկ պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս` հաշվարկված որպես ընթացիկ պայմաններին վերաբերող հարցերի արժեքների միջին թվաբանական մեծություն, իսկ ապագա պայմանների ցուցանիշն իրենից ներկայացնում է դիֆուզիոն ինդեքս՝ հաշվարկված  որպես ապագային վերաբերող հարցերի  արժեքների միջին թվաբանական մեծություն:
Յուրաքանչյուր հարցի համար հաշվարկվում է պատասխանների արժեք (դիֆուզիոն ինդեքս), որն իրենից ներկայացնում է դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Բոլոր հարցերի համար հաշվարկված դիֆուզիոն ինդեքսները, նախքան ՍՎՑ-ի հաշվարկում ներառվելը, սեզոնայնորեն հարթեցվում են:
Դիֆուզիոն ինդեքսները տատանվում են [0, 100] միջակայքում: Դիֆուզիոն ինդեքսի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր հարցվողները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ, իսկ արժեքների 45-ից 55 միջակայքը՝ կայունության միջակայք:
 2016թ. երկրորդ եռամսյակի հարցմանը մասնակցել է 1810 տնային տնտեսություն` Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններից և ՀՀ բոլոր մարզերի քաղաքներից (համապատասխանաբար 972 և 838 տնային տնտեսություն): Ընտրանքը կատարվել է ըստ քվոտաների` յուրաքանչյուր մարզի քաղաքային բնակչության թվաքանակին և սեռատարիքային կառուցվածքին համապատասխան:
ՍՎՑ-ն հաշվարկելիս յուրաքանչյուր մարզի համար հաշվարկված ցուցանիշները հարթեցվել են սեզոնայնորեն և կշռվել տվյալ մարզի քաղաքային բնակաչության թվաքանակի կշիռներով, ինչը հնարավորություն է տալիս ստանալ ՍՎՑ-ի ներկայացուցչական արժեք հանրապետության ողջ քաղաքային բնակչության համար: Սեզոնային հարթեցման արդյունքում տվյալների շարքը յուրաքանչյուր եռամսյակ վերանայվում է` հարթեցման մեթոդին  համապատասխան:
 
  
 
 
    
         
        
 
 
Արխիվ 
Ընտրել տարեթիվը`
Search

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next