Skip Ribbon Commands
Skip to main content

Գլխավոր էջ




Visitors Center
Ինչպես SOAP-ի միջոցով ստանալ փոխարժեքները Փոխարժեքի ստացում

Ճիշտ տառատեսակի պատկերման համար բեռնավորեք Arian AMU.ttf

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական հետազոտություններ

Գործարար միջավայրի ցուցանիշ

 
 
 
Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) 2016թ. երկրորդ եռամսյակում, շարունակելով անշեղորեն աճի միտումը, աճել է 0.63 կետով և կազմել 51.0՝ գտնվելով կայունության միջակայքի սահմանների մեջ:
Այս եռամսյակ ԳՄՑ-ը ձևավորվել է առևտրի և շինարարության ոլորտների հաշվեկշիռների համապատասխանաբար 2.8 ու 1.5 կետերով աճի և ծառայությունների ոլորտի հաշվեկշռի 1.1 կետով նվազման արդյունքում: Արդյունաբերության ոլորտը բնութագրող հաշվեկշռի մակարդակը այս եռամսյակ մնացել է անփոփոխ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ԳՄՑ-ը աճել է 0.64 կետով:  
  
 Գործարար միջավայրի ցուցանիշի դինամիկան
 
2014/1 2014/2 2014/3 2014/4 2015/1 2015/2 2015/3 2015/4 2016/1 2016/2
Արդյունաբերություն 57.0 56.4 57.5 56.0 53.9 55.6 51.9 51.2 53.7 53.7
Շինարարություն 52.2 44.8 44.1 39.0 41.5 42.0 39.2 35.2 37.5 39.0
Առևտուր 56.9 60.1 57.5 49.8 49.0 45.0 45.5 48.6 54.8 57.6
Ծառայություններ 55.1 59.9 54.0 49.0 54.0 55.0 59.5 61.4 52.2 51.1
ԳՄՑ 55.5 55.7 53.8 49.2 50.4 50.4 50.1 50.3 50.4 51.0
 
 
Գործարար միջավայրն ըստ տնտեսության ոլորտների

 
Գործարար միջավայրի ցուցանիշի դինամիկան 2006-2016թթ.



 
Գործարար միջավայրի արժեքը հաշվարկվել է արդյունաբերությունում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների ու պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների, շինարարությունում՝ ընկերության ներկա տնտեսական վիճակի և աշխատողների ընթացիկ թվաքանակի, առևտրում՝ թողարկման ընթացիկ և սպասվող ծավալների և արտադրանքի նկատմամբ պահանջարկի, ծառայություններում՝ ընկերության ներկա ու սպասվող տնտեսական վիճակի փոփոխությանը վերաբերվող հարցերի պատասխանների սեզոնային հարթեցված մակարդակների հիման վրա:
Ցուցանիշի հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:
 
#By Year#:
Search

Previous

Հայաստանի Հանրապե- տության էլ. Կառավարում

Ֆինանսական Համակարգի Հաշտարարի Կայք

Ավանդների Հատուցումը Երաշխավորող Հիմնադրամ

Արմենիան Քարդ

Հայաստանի Ավտոապահո- վագրողների Բյուրո

ACRA Վարկային Բյուրո

Ազգային Հիփոթեքային Ընկերություն

Գերմանա Հայկական Հիմնադրամ

Բնակարան երիտա- սարդներին

Իրավաբանական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

Next