|
Compliance Details javascript:commonShowModalDialog('{SiteUrl}/_layouts/itemexpiration.aspx?ID={ItemId}&List={ListId}', 'center:1;dialogHeight:500px;dialogWidth:500px;resizable:yes;status:no;location:no;menubar:no;help:no', function GotoPageAfterClose(pageid){if(pageid == 'hold') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/hold.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'audit') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/Reporting.aspx?Category=Auditing&backtype=item&ID={ItemId}&List={ListId}'); return false;} if(pageid == 'config') {STSNavigate(unescape(decodeURI('{SiteUrl}'))+'/_layouts/expirationconfig.aspx?ID={ItemId}&List={ListId}'); return false;}}, null); 0x0 0x1 ContentType 0x01 898
|
ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐ ԵՎ ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ
Ներդրումային դրամներ
|
|
«Նոյյան տապան» ներդրումային դրամ
|
|
«Նոյյան տապան»-ը ՀՀ կենտրոնական
բանկի կողմից թողարկված առաջին ներդրումային դրամն է: Հայաստանի Հանրապետության
սահմաններում այն հանդիսանում է օրինական վճարամիջոց իր անվանական արժեքով:
Նոյյան տապանը Հայաստանի պատմության ամենավառ խորհրդանիշներից է: Համաշխարհային
ջրհեղեղի և Նոյյան տապանի մասին լեգենդը հայտնի է բոլոր ժողովուրդներին: Դարեր
շարունակ տարբեր ազգերի ներկայացուցիչներ որոնել են Նոյյան տապանը Արարատ լեռան
գագաթին: Անգամ մեր օրերում հայտնվում են «փաստացի» ապացույցներ տապանի
գոյության մասին: «Նոյյան տապան» ներդրումային դրամի թողարկումը և դրա
ձեռքբերումը աշխարհի տարբեր երկրների ներդրողների, հավաքորդների և դրամագետների
կողմից լայնորեն նպաստելու է Հայաստանի դարավոր պատմության ճանաչմանն ու
մշակութային արժեքների տարածմանը: ՀՀ կենտրոնական բանկը «Նոյյան տապան»
ներդրումային դրամի հատման, գովազդման, տարածման և վաճառքի իրավունքը տվել է
«GEIGER EDELMETALLE AG» գերմանական ընկերությանը: «GEIGER EDELMETALLE AG»
ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների արդյունահանմամբ, ունի տարբեր
քաշերի ոսկե, արծաթե, պլատինե ձուլակտորների և ներդրումային դրամների հատման
արտադրամասեր, միջազգային շուկայում հանդիսանում է թանկարժեք մետաղներից
պատրաստված արտադրանքի վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկը:
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամներ
«Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները
պատրաստված են 999o հարգի արծաթից:
Թողարկվում
են 2011-2012 թվականներից ⅒, ¼,
½, 1, 5, 10
տրոյան ունցիա, 1
և 5 կգ քաշերով՝
յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով:
|
 |
1/10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 50 դրամ
|
|
|
|
 |
1/4 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 100 դրամ
|
|
|
|
|
 |
1/2 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 200 դրամ
|
|
|
|
|
 |
1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 500 դրամ
|
|
|
|
|
 |
5 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 1000 դրամ |
|
|
|
|
 |
10 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» արծաթե
ներդրումային դրամ Անվանական արժեքը՝ 5000 դրամ
|
|
|
|
|
 |
1 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային
դրամ Անվանական արժեքը՝ 10․000 դրամ
|
|
|
|
|
 |
5 կիլոգրամ քաշով «Նոյյան տապան» արծաթե ներդրումային
դրամ Անվանական արժեքը՝ 20․000 դրամ
|
|
|
|
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ
|
|
«Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները
պատրաստված է 999,9o հարգի
ոսկուց:
Թողարկվում են 2020 թվականից 1 գրամ և ¼, ½,
1 տրոյան ունցիա քաշերով՝ յուրաքանչյուր տարի տվյալ տարվա տարեգրումով:
|
|
 |
1 գրամ քաշով
«Նոյյան տապան» ոսկե
ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 100 դրամ
|
|
|
|
|
 |
¼ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե
ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 10․000
դրամ
|
|
|
|
|
 |
½ տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե
ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 25․000
դրամ |
|
|
|
|
 |
1 տրոյան ունցիա քաշով «Նոյյան տապան» ոսկե
ներդրումային դրամ
Անվանական արժեքը՝ 50․000
դրամ
|
|
|
|